-
18.12.2015|
14:11
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի ընթացքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
17.12.2015|
15:57
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չորեքշաբթի կրակ էր բացել Իրաքում թուրքական ռազմական ճամբարի վրա, 4 թուրք զինծառայող էր վիրավորվել:
-
17.12.2015|
15:39
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորքերի տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում՝ ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ նշելով, որ քաղաքական կարգավորման նախադրյալներ այս պահին չկան:
-
17.12.2015|
14:12
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
16.12.2015|
21:32
Իրաքում և Սիրիայում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է նոր նավթահանքեր գրավել Լիբիայի և եգիպտական Սինայի թերակղզու տարածքներում՝ տեղեկացրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։
-
16.12.2015|
21:28
Դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 105 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (52 արկ), 82 (26 արկ) միլիմետրանոց ականանետներից, ՀՀՆ-9 (3 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց՝ հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
-
16.12.2015|
11:40
«Մեր առջև կանգնած է գլխավոր և սուրբ նպատակ՝ ազատագրել օկուպացված տարածքները»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
-
15.12.2015|
11:51
Իրաքի Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ստորաբաժանման մի մասը շարժվում է դեպի հյուսիս, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
-
14.12.2015|
12:03
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուս ծովայինները հրաձգային զինատեսակներից նախազգուշական կրակ են արձակել, երբ թուրքական նավը հայտնվել է ռազմանավից անթույլատրելի հեռավորության` մոտ 600 մետրի վրա:
-
13.12.2015|
10:45
Թուրքիայի հետ կոնֆլիկտում Իրաքը ստացավ նոր ու հզոր բարեկամ՝ Ռուսաստանը: Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայից պահանջում է անհապաղ հեռացնել իր զինվորներին Իրաքի տարածքից և սպառնում է գործը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հասցնել: